Լեհաստանում ընթանում են արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք նշանակվել են երկրի նախագահ Լեհ Կաչինսկու մահվանից հետո:
Նախընտրական պայքարին մասնակցում են 10 թեկանծուներ, սակայն հաղթանակի գլխավոր հավակնորդները համարվում են խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Բրոնիսլավ Կոմորովսկին և մահացած Լեհ Կաչինսկու երկվորյակ եղբայր Յարոսլավը, որը երեք տարի առաջ լքել է վարչապետի պաշտոնը:
Վերջին հարցումների համաձայն, Կոմորովսկին կարող է հավաքել ձայների մոտ 41-45 տոկոսը, Կաչինսկին` 31-34: Դա նշանակում է, որ առաջին փուլը հազիվ թե բացահայտի հաղթողին:
Քվեարկության արդյունքը մեծամասամբ կախված է մասնակցությունից: Լեհաստաննում աջ էլէկտորատն ավելի կայուն է և կարգապահ: Ուստի, որքան ցածր է մասնակցությունը, այնքան շահավետ է Կաչինսկու դրությունը, հաղորդում է BBC-ն: