21 հունիսի 2010 - 13:29 AMT
Ամսվա վերջում Քնեսեթի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը

Գազայի միջադեպի հետ կապված Իսրայելի ու Թուրքիայի միջև դիվանագիտական լարվածության պայմաններում, Քնեսեթը մտադիր է ամսվա վերջում քննարկել Հայոց ցեղասպանության հարցը:

Ըստ կառավարության և Քնեսեթի միջև համաձայնության, քննարկումը տեղի կունենա ոչ թե ընդլայնված նիստում, այլ արտաքին գործերի ու պաշտպանության հանձնաժողովում: