1 հոկտեմբերի 2001 - 23:31 AMT
ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Հաջորդ երկուշաբթի Երեւան կժամանի Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն: Ռումինիայի ղեկավարի պաշտոնական այցը կտեւի երկու օր: Իոն Իլիեսկուն մեկ անգամ արդեն այցելել է Երեւան: Ենթադրվում է, որ Հայաստանի ղեկավարության հետ Ռումինիայի նախագահի հանդիպման ընթացքում հիմնական ուշադրությունը կհատկացվի տնտեսական գործակցության եւ հաղորդակցության զարգացման հեռանկարներին: Ինչպես հայտնի է, Ռումինիայի, այնուհետեւ Սեւ ծովի եւ Վրաստան տարածքով է անցնում Հայաստան ներմուծվող ապրանքների զգալի մասը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: