21 հունիսի 2010 - 18:52 AMT
Հայաստանում 314 հաշվապահ ունի որակավորման վկայական

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն այդ տվյալների` հրավիրված 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 14 դիմորդ, որոնցից 11-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 14 քննություն, որոնց արդյունքներով մասնակից 203 դիմորդներից 106-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

Հայաստանի Հանրապետությունում հունիսի 18-ի դրությամբ 314 հաշվապահ ունի որակավորման վկայական, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: