1 հոկտեմբերի 2001 - 22:03 AMT
ԵԽԽՎ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԽԱՓԱՆԵԼ ԵՆ ՏԱՐԱԾՔԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի վերջին օրը կայացավ կազմակերպության քաղաքական կոմիտեի անդամների եւ Ադրբեջանի , Հայաստանի ու Վրաստանի պատվիրակության ներկայացուցիչների հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է CNA գործակալությունը, հանդիպմանը քննարկվել է նոր անդամակից-երկրներու անցկացվող մանիտորինգի ընթացքը: Կայացավ մտքերի փոխանակում Վրաստանի պատվիրակության կողմից առաջարկված Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության Պակտի նախապատրաստման, պատերազմում գերիների եւ անհայտ կորածների վերադարձման եւ մի քանի ոլորտներում գործակցության հեռանկարների վերաբերյալ նախագիծը: ԵԽԽՎ-ի քաղաքական կոմիտեի ներկայացուցիչները առաջարկեցին ընդգրկել Պակտի նախագծում հարավ-կովկասյան երկրների տնտեսական, էկոլոգիայի եւ զբոսաշրջիկության ոլորտներում գործակցության մասին դրույթը: Հայկական կողմը դրականորեն վերաբերվեց այդ նախաձեռնությանը: Ադրբեջանական պատգամավորները կտրականապես դեմ հանդես եկան եւ հայտնեցին, որ չեն մասնակցի տնտեսական գործակցությանը վերաբերող քննարկմանը «մինչեւ Հայաստանի կողմից բռնագրավված տարածքների ազատագրումը»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: