22 հունիսի 2010 - 11:10 AMT
Թուրքիան հարձակողական զենք կարտադրի Ադրբեջանի համար

Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ զենքի արտադրության ընկերություն կբացի Բաքվում` ռազմական համագործակցության շրջանակներում: Ինչպես գրում է Today`s Zaman-ը, ադրբեջանական «Azersimtel» ընկերությունը ներկայումս քննարկումներ է անցկացնում նոր ընկերության կառուցվածքի ու գործունեության մասշտաբների վերաբերյալ: Թերթը նշում է նաև, որ թուրքական «The Turkish Mechanical and Chemical Industry Corporation»-ը մեծ բաժնեմաս կունենա նոր արդյունաբերական օբյեկտում: Առաջին փուլում ընկերությունը հարձակողական զենք կարտադրի Ադրբեջանի համար: Հաջորդ փուլերում, ձեռնարկությունը կարտադրի տեխնիկա, սպառազինություն ու զինամթերք: Օգտագործելով առևտրային ցանցերը, Ադրբեջանն ու Թուրքիան իրենց արտադրանքի մի մասը կարտահանեն: