22 հունիսի 2010 - 11:19 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին

Հունիսի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես` քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների և խոսքի ազատության, հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Կոնգրեսի ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանը, Ավետիս Ավագյանը և Վահան Փափազյանը, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը: