22 հունիսի 2010 - 13:03 AMT
Հայտնի են դարձել հայկական ակումբների մրցակիցները Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկությունում

Հունիսի 21-ին տեղի ունեցավ 2010/2011թթ. Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի առաջին և երկրորդ որակավորման փուլերի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կսկսի պայքարը երկրորդ որակավորման փուլից, որտեղ թիմի մրցակիցը կլինի սերբական «Պարտիզանը»: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 13-14-ին և 20-21-ին:

Եվրոպայի Լիգայի երկրորդ որակավորման փուլում «Միկան» կհանդիպի «Լուսիտանս» (Անդորրա)-«Ռաբոտնիչկի» (Մակեդոնիա) զույգի հաղթողի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 15-22-ին:

Եվրոպայի Լիգայի առաջին որակավորման փուլում «Բանանցը» կխաղա Կիպրոսի ներկայացուցիչ «Անորտոսիսի» հետ, իսկ «Ուլիսը»` իսրայելական «Բնեյ Յեհուդա» թիմի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 1-ին և 8-ին, հաղորդում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: