22 հունիսի 2010 - 13:44 AMT
Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք

Հունիսի 21-22-ը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք: Հավաքական են հրավիրվել Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստները, հաղորդում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: Թիմը կհանգրվանի «Ռեժինե» հյուրանոցում:

Հիշեցնենք, որ նմանատիպ հավաք անցկացվել էր ապրիլի 27-28-ին: Ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստների`

Դարպասապահներ`

Էդվարդ Հովհաննիսյան «Փյունիկ»

Պաշտպաններ`

Վահագն Մինասյան «Փյունիկ» Սարգիս Հովսեփյան «Փյունիկ» Աղվան Մկրտչյան Հրայր Մկոյան «Միկա» Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»

Կիսպաշտպաններ`

Արարատ Առաքելյան «Բանանց» Արտակ Գրիգորյան «Ուլիս» Կառլեն Մկրտչյան «Փյունիկ» Դավիթ Մանոյան «Փյունիկ» Սարգիս Կարապետյան «Բանանց» Արտակ Եդիգարյան «Փյունիկ»

Հարձակվողներ`

Մարկոս Պիզելի «Փյունիկ» Զավեն Բադոյան «Իմպուլս» Գևորգ Ղազարյան «Փյունիկ»