22 հունիսի 2010 - 14:08 AMT
Ջերմուկում անցկացվում է ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի 4-րդ մրցաշարը

2010 թ. հունիսի 24-ից մինչև հուլիսի 5-ը Ջերմուկում անցկացվում է ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի 4-րդ մրցաշարը (Հենրիկ Գասպարյանի հուշամրցաշար): Մասնակցում են գրոսմայստերներ Հոու Յիֆանը (Չինաստան), Անտոանետա Ստեֆանովան (Բուլղարիա), Պիա Կրամլինգը (Շվեդիա), Տատյանա Կոսինցեւան (Ռուսաստան), Մայա Չիբուրդանիձեն (Վրաստան), Սյու Յուհուան (Չինաստան), Նանա Ձագնիձեն (Վրաստան), Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան), Էլինա Դանիելյանը (Հայաստան), Շեն Յանը (Չինաստան), Բաիրա Կովանովան (Ռուսաստան) և Մարթա Ֆիերոն (Էկվադոր), հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: