22 հունիսի 2010 - 15:22 AMT
Լևոն Շիրինայն. Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, ոչ թե խոսենք զիջումների մասին

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կարող է նոր փուլ անցնել, որը ենթադրում է ակտիվ գործողություններ ուժերի շփման գծում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վատթարացման պատճառն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն չարդարացրեց իրեն: Անդրադառնալով Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպին` Շիրինյանն ասաց, որ այն կարող է ավելի խորանալ: Նա նաև չի կիսել այլ փորձագետների այն կարծիքը, թե տվյալ միջադեպը ոչինչ չի նշանակում: «Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, ոչ թե խոսենք զիջումների մասին»,-ասել է հայ փորձագետը: