22 հունիսի 2010 - 17:01 AMT
Լևոն Շիրինյան. Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունները պետք է ճանաչեն Արցախի անկախությունը

Հայաստանը պետք է դիմի Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր պետություններին և բացատրի, որ ղարաբաղյան հակամարտությունը ցեղասպանության դրսևորումներից մեկն է, և որ եթե նրանք ճանաչում են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ապա պարտավոր են ճանաչել նաև Ղարաբաղի` իր ժողովրդի կողմից հռչակված անկախությունը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է փորձագետ Լևոն Շիրինյանը: Այդ ենթատեքստում հայ փորձագետն ասել է, որ Հայաստանը կարող է դիմել նաև ԱՄՆ հրեական լոբբիին կամ Քնեսեթին: Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանն ու ԱՄՆ հրեական լոբբին ապագայում համագործակցելու են:

Դրա հետ մեկտեղ Լևոն Շիրինյանն ասել է, որ երեք պետությունների ներկայիս ձևաչափը, որն առաջարկել են Արևմուտքն ու Ռուսաստանը, փակուղու մեջ է, և առաջարկել է, որպեսզի Հայաստանը հանդես գա նոր նախաձեռնությամբ: Նրա խոսքով, նոր ձևաչափը կունենա հետևյալ տեսքը` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, գումարած երեք չճանաչված պետությունները (Հարավային Օսեթիա, Աբխազիա, Լեռնային Ղարաբաղ), որոնք պետք է ճանաչվեն: