Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հունիսի 22-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հանդիպումից հետո ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ, ԳԴՀ նախագահի պաշտոնակատար Յենս Բյոհրնզենը:
Քննարկվել են հայ-գերմանական համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ընդլայնելուն վերաբերող հարցեր: Կողմերը նշել են, որ հայ-գերմանական հարաբերությունները զարգանում են փոխըմբռնման և բարեկամության ոգով, և առաջիկայում կնքվելիք նոր միջպետական համաձայնագրերը փոխգործակցության խորացման լավ հեռանկարներ կբացեն:
Նախագահները երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում կարևորել են գիտակրթական և մշակութային ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: Խոսվել է նաև բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, էներգետիկայի, հանքարդյունաբերության և ենթակառուցվածքների բնագավառներում համագործակցության հնարավորությունների մասին:
ՀՀ նախագահի հաջորդ հանդիպումը կլինի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: