24 հունիսի 2010 - 15:02 AMT
Հայաստանն ու Քուվեյթը կստորագրեն ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար պարոն Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի կունենա աշխատանքային հանդիպում, որի ընթացքում երկու երկրների պատվիրակությունները կքննարկեն ֆինանսատնտեսական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել նաև ՙՀՀ կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին՚ համաձայնագիրը, որը նպատակաուղղված է երկու պետությունների միջև ներդրումային և գործարար նախաձեռնությունների ակտիվացմանն ու տնտեսական համագործակցության ընդլայնմանը, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: