25 հունիսի 2010 - 16:11 AMT
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողությանը ներկա կգտնվի Կլաուդիա Կարդինալեն

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս բազում անակնկալներ է խոստանում: Այդ մասին հայտարարել է «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը: Անակնկալներից մեկը կլինի հայտնի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեի ներկայությունը փառատոնի բացման արարողությանը: Նա Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է: «Մայրիկը» կբացի «Ոսկե ծիրան» փառատոնը: Կլաուդիա Կարդինալեն կստանա մրցանակ: Դա կլինի կալանավայրում Սերգեյ Փարաջանովի պատրաստած թալերներից մեկի արծաթե կրկնօրինակը: Հետմահու նույն մրցանակին կարժանանա ֆիլմի ռեժիսոր Անրի Վերնոյը, ինչպես նաև հունական կինոյի դասական Թեոդորոս Անգելոպուլոսը:

Բացի այդ, սահմանվել է նաև ծիրանի արծաթե արձանիկի տեսքով «Վարպետ» մրցանակը, որին այս տարի կարժանանան կինոյի երեք գործիչներ: