25 հունիսի 2010 - 19:22 AMT
ՀՀ կառավարությունը կզբաղվի գիտության մեջ տնտեսական հատվածի ինտեգրմանը նպաստով մեխանիզմների մշակմամբ

Հայաստանում գիտության մեջ տնտեսական հատվածի ինտեգրմանը նպաստող մեխանիզմներ չկան: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նրա խոսքերով, գիտական պոտենցիալի զարգացման համար բիզնեսը ևս պետք է հետաքրքրվի նորարարական մշակումներով:

«Մեզ անհրաժեշտ են համալիր միջոցներ: Մասնավորապես, վենչուրային հիմնադրամներ, քանի որ պետությունը պետք է ինչ-որ չափով փոխհատուցի ռիսկերը, ինչպես նաև խնդիրներ կան հեղինակային իրավունքների հետ, հայտնագործությունների արտոնագրումը շատ թանկ արժի` 10 հազար դոլար»,- ասել է Սամվել Հարությունյանը:

Գիտության զարգացման ռազմավարության շրջանակներում, որն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից և նախատեսված է 5 տարվա համար, այդ ուղղությամբ մշակվելու է միջոցների ժամանակացույց, ասել է Սամվել Հարությունյանը: