25 հունիսի 2010 - 20:32 AMT
Հայաստանում կանանց շախմատի միջազգային մրցաշարի խաղերի ցուցադրություները հասանելի են օնլայն ռեժիմով

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ջի-Էն-Սի Ալֆա»-ի շնորհիվ, մրցաշարի հյուրերը և իրադարձությունը լուսաբանող լրագրողներն իրենց տրամադրության տակ ունեն լայնաշերտ ինտերնետ, ինչը թույլ է տալիս մրցաշարի մասին տեղեկությունները փոխանցել առավել արագ, PanARMENIAN.Net-ին հայտնել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր աջակցությունն է բերել մրցաշարի մամլո կենտրոնը համակարգիչներով համալրելու և ինտերնետ հասանելիությամբ ապահովելու գործում: Այդ կենտրոնի շնորհիվ, հավատարմագրված ԶԼՄ-ներն անմիջապես Ջերմուկից առավել արդյունավետ կարող են կազմակերպել իրենց աշխատանքը` խմբագրություններին մատակարարելով վերջին նորությունները, այդ թվում նաև` լուսանկարներ և տեսանյութեր:

Ավելին, աշխարհի շախմատասերները կարող են օնլայն եղանակով դիտել մրցաշարի հանդիպումները: Լայնաշերտ կապի արդիական միջոցների շնորհիվ մրցաշարի բոլոր խաղերը հնարավոր է վերբեռնել և օնլայն մատչելի դարձնել լայն հասարակության համար:

Բացի այդ, Ջերմուկի «Արմենիա» առողջարանային համալիրում հանգրվանած բոլոր հյուրերի և մասնակիցների համար ստեղծված են Wi-Fi անվճար ինտերնետ գոտիներ, ինչի շնորհիվ հնարավորություն ունեն կապ պահպանել իրենց ընտանիքների և ընկերների հետ:

Կանանց Գրան-պրի շարքի չորրորդ փուլի մրցաշարը տեղի է ունենում հունիսի 24-ից հուլիսի 5-ը Ջերմուկ առողջարանային քաղաքում , որին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստուհիներ, որոնց թվում` Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: