26 հունիսի 2010 - 19:04 AMT
Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը կարեւորել են ներհայկական կապերի ամրապնդումը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը եւ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, քննարկվել են տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա ընդլայնման, փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվական գլխավոր վարչությունը:

Երկուստեք կարեւորվել է ներհայկական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը: