27 հունիսի 2010 - 15:27 AMT
Բակո Սահակյանն ընդունել է պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի պատվիրակությանը` կազմակերպության փոխնախագահ Ստեփան Նալբանդյանի գլխավորությամբ:

Երկրի ղեկավարը կարևորել է ասոցիացիայի կողմից վերականգնվող հուշարձանների մոնիթորինգը` այն համարելով հայկական մշակութային ժառանգության պահպանման և ուսումնասիրման առանցքային բաղադրամասերից մեկը՝ միաժամանակ ընդգծելով նրա գիտակրթական և քաղաքական նշանակությունը:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը և կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: