27 հունիսի 2010 - 15:47 AMT
Հակոբ Ղազանչյանի «Ես Ճայ եմ» ներկայացումը ցուցադրվել է Մոսկվայում

Թատերաշրջանի ավարտին Մոսկվայի հանդիսատեսը կարողացավ գնահատել «Ես Ճայ եմ» ներկայացումը: Հայ ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի բեմադրությունը` ռուս դերասանների մասնակցությամբ, տեսան Երևանի թատերական գործիչները: ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ ներկայացումը ցուցադրվեց նաև Մոսկվայում:

Անտոն Չեխովի 150-ամյակին ռուս-հայկական ներկայացման հաջողությունն ապահովված է: Բեմադրությունը դիտել են արդեն ԱՊՀ երկու երկրներում և մի քանի միջազգային փառատոններում, հաղորդում է «Միր» հեռուստառադիոընկերությունը: