28 հունիսի 2010 - 13:11 AMT
4 հայ բռնցքամարտիկներ մեդալներ են նվաճել ԵԱ-ում

Հունիսի 27 -ին Ուկրաինայի Լվով քաղաքում ավարտվեց Եվրոպայի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը: Հայաստանի պատվիրակներից երկրորդ տեղը գրավեցին և արծաթե մեդալներով պարգևատրվեցին Հենրիկ Մոքոյանը /46կգ / և Արթուր Ներսիսյանը /50կգ /: Նրանց թիմակիցներ Գոռ Երիցյանը /57կգ / և Ռաֆայել Սիմոնյանը /+80կգ / կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին և հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալներով: ՀՀ հավաքականի ավագ մարզիչն է վաստակավոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը: Նրա գլխավորած թիմն արդեն 15 տարի անընդմեջ մեդալներ է նվաճում աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններում, հաղորդում է ՀԱՕԿ –ի մամուլի ծառայությունը: