28 հունիսի 2010 - 15:27 AMT
Երևանում տեղի կունենա AUTO SHOW EXPO-2010 ցուցահանդեսը

Հուլիսի 3-5-ը Երևանում տեղի կունենա AUTO SHOW EXPO-2010 ցուցահանդեսը, հաղորդում է LOGOS EXPO Center-ի մամլո ծառայությունը: Ավտոմեքենաների ցուցադրության ժամանակ ներկայացվելու են օրիգինալ և յուրահատուկ ավտոնմուշներ:

Բացի դրանից, AUTO SHOW EXPO-2010 ցուցահանդեսը յուրահատուկ հնարավորություն կընձեռի ծանոթանալու ավտոմեքենաների նորույթների, տեսնելու նոր և արդեն ծանոթ մակնիշի ավտոմեքենաներ, աքսեսուարներ և ավտպահեստամասեր:

Բացի դրանից, հիմնական թեմատիկ բաժիններն են. ավտոսրահներ, մոտոցիկլի սրահներ, տեխնիկական սպասարկում, թյունինգ, ավտոմեքենաների վարձույթ, աէրոգրաֆիա, ավտոպահեստամասեր, ավտովարկեր, ավտոապահովագրում և այլն: