28 հունիսի 2010 - 16:12 AMT
Մանուկ Վարդանյան. Վերին Լարս անցակետը վերակառուցման կարիք ունի

Չնայած այն հանգամանքին, որ Վերին Լարս սահմանային անցակետը արդեն մեկ ամիս է ինչ անխափան աշխատում է, այնուամենայնիվ, նրա թողունակությունը զգալիորեն տուժել է 5-6 տարվա պարապուրդի արդյունքում: Այդ մասին Երևանում լրագրողներին է ասել Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Ըստ նրա, ապրիլին անցակետի այցելության ժամանակ նախարարը հանդիպել է վրացական կողմի ներկայացուցիչների հետ և քննարկել է անցակետի գործունեությանն առնչվող հարցեր, այդ թվում նաև թունելի վիճակի մասին: «Վրացական կողմը խոստացել է աջակցել և ասֆալտապատել թունելը շրջանցող ճանապարհի 12-13 կմ հատվածը, ինչը կապահովի անցակետի անխափան աշխատանքը»,-ասել է նա: