28 հունիսի 2010 - 16:41 AMT
ՌԵՈւ ղեկավարը Հայաստանում կքննարկի Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթուղու շինարարությունը

31,2 կմ երկարությամբ Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթուղային գծի շինարարությունը կքննարկվի «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի Երևան կատարելիք այցի ընթացքում: Այդ մասին հունիսի 28-ին կառավարության մամլո կենտրոնից լրագրողներին հաղորդեց Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Նրա խոսքով, այդ նախագծի արժեքը կազմում է 100 մլն դրամ, ընդ որում` գումարի մի մասը կտրամադրի Հայկական երկաթուղու կոնցեսիոները, իսկ երկրորդ մասը կհատկացվի բյուջետային միջոցներից:

ՌԵՈւ ղեկավարը Երևան կժամանի «Հարավկովկասյան երկաթուղի» բաժնետերերի տարեկան հավաքին մասնակցելու համար, որի շրջանակներում կքննարկվեն կոնցեսիոն պայմանագրի իրականացման արդյունավետության հարցերը: