28 հունիսի 2010 - 16:56 AMT
Հայաստանի Կենտրոնական բանկը գրանցել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի նոր խմբագրությամբ կանոնադրությունը

Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ գրանցվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի նոր խմբագրությամբ կանոնադրությունը և դադարեցվել «Կասկադ բանկ» ՓԲԸ գործունեությունը:

Ինչպես հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը, հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և վերոհիշյալ որոշումը, ԿԲ խորհուրդն ուժը կորցրած ճանաչեց «Կասկադ բանկ» ՓԲԸ բանկային գործունեության թիվ 79 լիցենզիան: