28 հունիսի 2010 - 18:33 AMT
Գագիկ Ծառուկյան. Հայաստանի Օլիմպիական կոմիտեն անում է ամեն ինչ, որպեսզի բասկետբոլը մեր երկրում զարգանա

Հունիսի 28-ին «Միկա» մարզահամալիրում մեկնարկեց բասկետբոլի Եվրոպայի կանանց C դիվիզիոնի առաջնությունը:

ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը բացման արարողության ժամանակ նշեց, որ այս մարզաձևը սիրված է հայերի կողմից: «Օլիմպիական կոմիտեն անում է ամեն ինչ, որպեսզի բասկետբոլը մեր երկրում զարգանա: Բոլոր մասնակիցներին հաջողություն եմ մաղթում»,-ասել է Ծառուկյանը:

Եվրոպայի FIBA փոխնախագահ Ջոն Գոնսալեսը հայերեն ողջունեց թիմերին ու հանդիսատեսին: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային առաջնության կազմակերպման համար:

Բացման արարողությունից հետո մեկնարկեց Հայաստան-Ջիբրալթար խաղը: