28 հունիսի 2010 - 18:50 AMT
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակով է սկսել ելույթը ԵԱ C դիվիզիոնում

Բասկետբոլի Եվրոպայի կանանց C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականն առաջին խաղն անցկացրեց Ջիբրալթարի հավաքականի հետ:

Խաղը կայացավ հունիսի 28-ին «Միկա» մարզահամալիրում: Խաղն ավարտվեց 98:45 հաշվով Հայաստանի հավաքականի օգտին:

A խմբում առաջին խաղը կայացավ Մոլդովայի և Անդորրայի հավաքականների միջև, 88:62 հաշվով հաղթանակ տարան մոլդովացիները:

Հունիսի 29-ին կհանդիպեն Ջիբրալթարի և Անդորրայի հավաքականները, իսկ Հայաստանի հավաքականը կխաղա Մոլդովայի դեմ: B խմբում Շոտլանդիան կհանդիպի Ուելսին: