28 հունիսի 2010 - 19:42 AMT
Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Չինաստան. հյուսիսային լայնության 30°» խորագրով լուսանկարչական ցուցահանդես

ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանությունը հուլիսի 2-17-ը Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացնում են «Չինաստան. հյուսիսային լայնության 30°» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում կներկայացվեն Չինաստանի գեղատեսիլ վայրերի, բնապատկերների, մշակութային հարստության, սոցիալ-տնտեսական նվաճումները ներկայացնող շուրջ 60 լուսանկարներ:

30° հյուսիսային լայնությունը ձգվում է Տիբեթի ինքնավար շրջանով, Սիչուան, Հուբեյ, Հունան, Ցզյանսի, Ցզյանսու, Չժեցզյան նահանգներով, Չունցին և Շանհայ քաղաքներով, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը: