ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին հրամանագիր է ստորագրել` Արթուր Գրիգորյանին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին, PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
Հունիսի 23-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանին պաշտոնից ազատելու մասին: