Ջեք Կևորկյանի, ով ավելի շատ հայտնի է «Բժիշկ Մահ» մականունով, կյանքն ու կարիերան կրկին ամերիկյան կինեմատոգրաֆիստների ստեղծագործության թեմա են դարձել: Հունիսի 28-ին HBO ամերիկյան հեռուստացանցով կայացավ 90 րոպեանոց «Կևորկյան» փաստագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է Ջեք Կևորկյանի կյանքի, կարիերայի, ինչպես նաև կյանքի ու մահվան վերաբերյալ նրա մտորումների մասին, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ էկրան էր բարձրացել «Դուք չգիտեք Ջեքին» ֆիլմը, որում «Բժիշկ Մահի» դերը ստանձնել էր հայտնի հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոն:
Ջեք ԿեւորԿյանը ամերիկահայ բժիշկ է, որը էվթանազիայի համոզված կողմնակիցն է և պայքարում է դրա օրինականացման համար: Ընդհանուր առմամբ 1990-1998թթ. մերսիտրոնով նա օգնել է կյանքից հեռանալ ավելի քան 130 հիվանդի: Ինքնասպանների մարմինները նա թողնում էր մոթելներում, հիվանդանոցների ընդունարաններում և դիարաններում:
1999 թվականի մարտին Ջեք Գեւորգյանը մեղադրվեց երկրորդ աստիճանի ուղղակի սպանության մեջ, երբ իրավապահ մարմինների ձեռքն ընկավ 52-ամյա Թոմաս Յորքի ինքնասպանության տեսագրությունը: Դատարանի վճռով Գեւորգյանը 10-25 տարվա ազատազրկման դատապարտվեց Միչիգան նահանգի ուղղիչ հիմնարկում:
2008 թվականի վերջին 80-ամյա Կևորկյանն իր թեկնածությունտ դրեց Կոնգրեսում: Նա առաջադրվել էր որպես Դեթրոյթի արվարձանի շրջաններից մեկի անկախ թեկնածու, հավաքեց ձայների 2,7 տոկոսը և պարտություն կրեց ընտրություններում: