29 հունիսի 2010 - 17:27 AMT
ReAnimania փառատոնում առանձին ծրագրով կցուցադրվեն Սերժ Ավեդիկյանի ֆիլմերը

ReAnimania անիմացիոն ֆիլմերի փառատոնում առանձին ծրագրով կցուցադրվեն Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» մրցանակակիր Սերժ Ավեդիկյանի անիմացիոն ֆիլմերը: Այդ մասին հայտարարել է ReAnimania միջազգային անիմացիոն ֆիլմերի կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրէժ Քասունին հունիսի 29-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում: Ըստ նրա, տեղի կունենան Սերժ Ավեդիկյանի անիմացիոն ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, այդ թվում կցուցադրվի նաև աղմկահարույց «Շների կղզին» ֆիլմը: Քասունին նշել է նաև, որ հայկական մուլտիպլիկացիան վերածնվում է: Դրա վկայությունն են հայկական անիմացիոն ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները Եգիպտոսում` Ալեքսանդրիայի գրադարանում, ինչպես նաև Գերմանիայում և Ֆրանսիայում: