29 հունիսի 2010 - 19:56 AMT
Բաքուն ԼՂՀ-ին սպառնում է «ֆինանսական շրջափակմամբ»

Բաքուն սպառնում է սառեցնել Արցախի Հանրապետություն դրամական փոխանցումներ իրականացնող համակարգերի հետ համագործակցությունը:

Ինչպես հայտնել է Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ավթանդիլ Բաբաևը, դրամական փոխանցումների Migom և Leader միջազգային համակարգերն արդեն «ջանում են ուղղել իրենց սխալը»:

Ադրբեջանի Կենտրոնական բանը կոմերցիոն բանկերին հանձնարարեց հունիսի 8-ից սկսած դադարեցնել համագործակցությունը Migom-ի հետ, իսկ հունիսի 11-ից նույն միջոցը կիրառվեց նաև Leader-ի հանդեպ: