29 հունիսի 2010 - 19:57 AMT
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կարող է ընկերական հանդիպում անցկացնել Իտալիայի հավաքականի հետ

Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիան ուշացումով սկսեց զբաղվել օգոստոսի 11-ին կայանալիք ընկերական հանդիպման համար մրցակցի որոնումներով: Այդ իսկ պատճառով իտալացիների ընտրությունը հարուստ չէր. միակ եվրոպական հավաքականը, որի հետ նրանք կկարողանան խաղալ, Հայաստանի հավաքականն է, հաղորդում է championat.ru-ն` հղում տալով Sportsmediaset-ին:

Որպես այլընտրանք իտալացիները կարող են ստուգողական հանդիպում անցկացնել մեկ այլ մայրցամաքի թիմի հետ, բայց այդ դեպքում խաղը տեղի կունենա չեզոք դաշտում: