«Ուլիս»-«Բնեյ Եհուդա» հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլում կայանալիք խաղից առաջ «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանն ու թիմի ֆուբոլիստները հանդիեպել են լրագրողների հետ:
Արզումանյանն ասել է, որ «Ուլիսն» առաջին անգամ է հանդես գալիս Եվրոպայի լիգայում և ֆուտբոլիստները շատ մանրակրկիտ են նախապատրաստվում դրան: «Ուլիսի» ֆուտբոլիստները հասկանում են, որ Եվրոպայի լիգան եվրոպական ֆուտբոլում իրենց դրսևորելու գերազանց հնարավորություն է»,-ասել է նա:
Մարզիչը գտնում է, որ ֆուտբոլիստները չպետք է զիջեն մրցակցին դիրքերից և ոչ մեկում, պետք է պայքարեն յուրաքանչյուր գնդակի համար:
Սևադա Արզումանյանն ասել է, որ ցավոք, «Ուլիսին» չեն կարողանա իրենց նպաստը բերել Կարեն Ալեքսանյանը, որը վնասվածք է ստացել Հայաստանի առաջնության 13-րդ փուլում, և Ալեքսանդր Պետրոսյանը, որը դեռևս չի ապաքինվել վնասվածքից հետո:
Սակայն, «Ուլիսը» պայմանագիր է կնքել բելառուս հարձակվող Վիտալի Լեդենյովի հետ: «Լեդենյովը մեծ փորձ ունի, տակտիկապես գրագետ է խաղում, սակայն շատ քիչ է խաղում մեր թիմի կազմում և դեռևս հնարավոր չի դատել նրա ֆունկցիոնալ պատրաստվածության մասին»,-ասել է Արզումանյանը:
Լեդենյովը «Ուլիսի» կազմում հանդես կգա 18 համարի տակ:
Ինքը ֆուտբոլիստը գտնում է. որ «Ուլիսը» կկարողանա արժանի դիմադրություն ցույց տալ իսրայելյան թիմին: «Ես ինքս խաղացել եմ իսրայելյան «Ապոել» թիմում և ծանոթ եմ «Բնեյ Եհուդայի» հնարավորություններին»,-ասել է հարձակվողը: