30 հունիսի 2010 - 16:54 AMT
Երևանում տեղի կունենա սեմինար ԵՄ երկրների հետ համագործակցող փոքր և միջին ձեռնարկությունների համար

Հուլիսի 1-ին Երևանում տեղի է ունենալու սեմինար ԵՄ երկրների հետ համագործակցող փոքր և միջին ձեռնարկությունների համար: Ինչպես հաղորդում է Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի մամլո ծառայությունը, սեմինարի ընթացքում ձեռնարկատերերը կծանոթանան ԵՄ իրենց ապրանքը ներմուծելու վերաբերյալ պահանջներին, հարկերին, մաքսատուրքերին ու այլ դրույթներին:

Սեմինարը կազմակերպել ենՀայաստանում ԵՄ ներկայացուցչությունը, ԵՄ խորհրդատվական խումբը, Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը և AEPLAC-ը (Տնտեսական քաղաքականության ու իրավունքի հայ-եվրոպական քոնսալթինգային կենտրոն):

Բացի դրանից, հաղորդագրության համաձայն, հուլիսի 2-ին նման մի սեմինար տեղի կունենա նաև Հայաստանի Տավուշի մարզի Իջևան քաղաքում: