30 հունիսի 2010 - 21:28 AMT
«ՀայART» մշակութային կենտրոնում բացվելու է ժամանակակից 5 նկարիչների ցուցահանդես

Հուլիսի 2-ին` ժամը 18:00-ին, «ՀայART» մշակութային կենտրոնում բացվելու է մեծ ցուցահանդես` ժամանակակից 5 նկարիչների և 1 բանաստեղծի մասնակցությամբ:

Ցուցահանդեսը 1982թ. Հայաստանում կայացած «Հեփինինգը» (“Happynning”) ցուցահանդեսի տրամաբանական շարունակությունն է, որտեղ ներկայացված են գաղափարական հիմնադիր, քանդակագործ-գեղանկարիչ Վարդան Թովմասյանի նախաձեռնությամբ 20-րդ դարի 80-ականներին Հայաստանում ստեղծված երիտասարդ նկարիչների «Կենտրոն» խմբի աշխատանքները: Ցուցահանդեսը միտված է պատասխանելու «Արդյո՞ք նկարչությունը կոչված է ոգին կերտելու» հարցին:

«ՀայART» մշակութային կենտրոնում կարելի է տեսնել աշխարհի տարբեր ցուցահանդեսներին մասնակցած նկարիչներ Վարդան Թովմասյանի, Կամո Նիգարյանի, Վահան Ռումելյանի, Գարիկ Կարապետյանի և Համլետ Հովսեփյանի աշխատանքներն ու ունկնդրել բանաստեղծ Վահան Վարդանյանի ստեղծագործությունները, հաղորդում է «ՀայART» լրատվական ծառայությունը: