1 հուլիսի 2010 - 13:44 AMT
Նեթանյահուի դեսպանորդն ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը գաղտնի բանակցություններ են վարել

Բրյուսելում տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի և Իսրայելի Առևտրի, արդյունաբերության ու զբաղվածության նախարար Բինյամին Բեն-Էլիզերի հանդիպումը: Ինչպես գրում է Sabah թերթը, հանդիպումը տեղի ունեցավ Բրյուսելի բարձրակարգ հյուրանոցներից մեկում և տևեց 2,5 ժամ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին իսրայելա-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղիները: Դավութօղլուն կրկին երեք պահանջ է ներկայցրել Իսրայելին`Իսրայելը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի նավատորմի հետ կապված միջադեպի համար, փոխհատուցում վճարի միջադեպի ժամանակ տուժած թուրքական Mavi Marmara նավի ուղևորներին և ամբողջությամբ վերացնի Գազայի շրջափակումը:

Դավութօղլուի ու Բեն-Էլիզերի հանդիպումը հնարավոր եղավ ոմն իսրայելցի գործարարի և Թուրքիայում ԱՄՆ դեսպանի միջնորդությամբ: