1 հուլիսի 2010 - 19:00 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը կմեկնարկի Արցախից

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը կմեկնարկի Արցախից: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, հուլիսի 2-ին ԵԱՀԿ միջնորդներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Ստեփանակերտ կժամանեն:

Արցախում միջնորդները կհանդիպեն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հուլիսի 3-ին համանախագահները կժամանեն Երևան, իսկ հուլիսի 5-ին կմեկնեն Բաքու: