1 հուլիսի 2010 - 19:08 AMT
Հայաստանի Կենտրոնական բանկը երկու գիրք է հրատարակել

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը 2010 թվականի մայիս և հունիս ամիսներին հրատարակել է «Հայաստանի տնտեսությունը միջազգային գնահատումներում» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանխատեսման և քաղաքականության վերլուծության համակարգը» գրքերը, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Առաջին գրքում ներկայացված են Հայաստանի տնտեսության 1993-2009թթ. զարգացումների վերաբերյալ միջազգային ֆինանսական կառույցների և օտարերկրյա անկախ հետազոտական կազմակերպությունների գնահատականները (ինդեքսները, վարկանիշերը): Իսկ երկորդ գրքում հանգամանալից ներկայացված է գնաճի նպատակադրման ռազմավարության ներքո ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության իրականացման ողջ գործընթացը: