1 հուլիսի 2010 - 20:09 AMT
Երևանում կայացել է «ՀայՌուսգազարդի» բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը

Հունիսի 30-ին Երևանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որին նախորդել է Ընկերության Վարչության հերթական նիստը: Վարչության նիստի ընթացքում ներկայացվել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2010թ.առաջին եռամսյակի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները:

Ժողովը դիտարկել է Վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2009թ. ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ և հաստատել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2009թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը:

Քննարկվել են նաև մի շարք այլ օրակարգային հարցեր