2 հուլիսի 2010 - 12:20 AMT
Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը կիսել են միավորները Գրան պրիի մրցաշարում

Հուլիսի 1-ին Ջերմուկում տեղի ունեցավ ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի 7-րդ տուրը, որը նվիրված է շախմատային էտյուդների արքա Հենրիկ Կասպարյանի հիշատակին:

Հայ շախմատիստուհիներ Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը միմյանց դեմ էին խաղում: Պարտիան ավարտվեց ոչ ոքի: Այդ տուրից հետո Մկրտչյանը 5 միավոր հավաքեց և շարունակում է զբաղեցնել 2-րդ տեղը, Դանիելյանը 3,5 միավորով 6-րդ տեղում է:

Գրան պրիի առաջնորդ Նանա Ձագնիձեն (Վրաստան), որը 7-րդ տուրում հաղթեց իր հայրենակցուհի` Մայա Չիբուրդանիձեին, հավաքել է 6,5 միավոր: 3-րդ տեղը զբաղեցնում է Տատյանա Կոսինցևան 5 միավորով: