2 հուլիսի 2010 - 17:00 AMT
Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակը» կարող է համալրվել նոր պատգամավորներով

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Ադրբեջանը կարող է «սև ցուցակի» մեջ մտցնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈՒՄՎ) մասնակիցներին, եթե նրանք Արցախի Հանրապետություն այցելեն:

Հուլիսի 1-ին ԼՂՀ Ազգային Ժողովում Աշոտ Ղուլյանը հանդիպեց Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈՒՄՎ) հետ, որը ՈՒՄՎ ԽՎ 17-րդ Գլխավոր վեհաժողովի ավարտից հետո մասնավոր մեկօրյա այցով ժամանել է Արցախ:

Պատվիրակության կազմում են պատգամավորներ Ռուսաստանից, Լեհաստանից, Սերբիայից, Չեռնոգորիայից, Լիբանանից, Հորդանանից, Հայաստանից, Ռումինիայից, Պաղեստինի Ինքնավար մարզից, ինչպես նաև բարձրաստիճան հոգևոր անձինք Ռուսաստանից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից: