2 հուլիսի 2010 - 17:29 AMT
Հայաստանում 2010 թվականի հունվարից մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում 599 համակարգիչ է արտադրվել

Հայաստանում 2010 թվականի հունվարից մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում 599 համակարգիչ է արտադրվել: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից, համակարգիչների արտադրություննն աճել է 6,6%-ով` համեմատած 2009 թվականի նույն շրջանի հետ (562 համակարգիչ):