2 հուլիսի 2010 - 18:34 AMT
Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը դուրս է եկել ԵԱ C դիվիզիոնի կիսաեզրափակիչ

Հուլիսի 2-ին «Միկա» մարզահամալիրում տեղի ունեցավ բասկետբոլի կանանց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը: Հանդիպեցին Հայաստանի ու Շոտլանդիայի հավաքականները:

Խաղն ավարտեց 86:83 հաշվով ի օգուտ հայ բասկետբոլիստուհիների: Հայաստանը դուրս եկավ առաջնության եզրափակիչ, և անկախ արդյունքից, նվաճեց հաջորդ տարի ԵԱ B դիվիզիոնում հանդես գալու իրավունք:

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 3-ին, Հայաստանի հավաքականի մրցակիցը հայտնի կդառնա Մոլդովա-Մալթա կիսաեզրափակիչ զույգի խաղից հետո: