3 հուլիսի 2010 - 15:15 AMT
Երևանում կքննարկեն հայ-հնդկական հարաբերությունների ակտիվացմանն առնչվող հարցեր

Հայաստան-Հնդկաստան գործարար, մշակութային և այլ կապերի ակտիվացումը` Արիական բռունցք անվամբ հուլիսի 6-ին կքննարկվի «Արմինդա» հասարակական կազմակերպության մամլո ասուլիսի ժամանակ: Ներկա կլինեն Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհուդրան, Կալկաթայի «Ազդարար» ամսագրի ներկայացուցիչ Մարտիկ Սարգսյանը:

«Արմինդա» հայ-հնդկական բարեկամության հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է «Ազդարար» պատմամշակութային հանդեսի խմբագրակազմի ջանքերով: Կազմակերպությունը նպատակ ունի նոր բիզնես կապեր ստեղծել Հնդկաստանի հետ, փոխադարձաբար ներկայացնել Հայաստանի և Հնդկաստանի հանրությանը միմյանց անցյալը, ներկան և համագործակցության հեռանկարները, կազմակերպել համատեղ գիտական համաժողովներ, մշակութային կամուրջներ, , ֆիլմեր և այլն: