3 հուլիսի 2010 - 16:16 AMT
ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել հավկիթի շուկայում

ՏՄՊՊՀ-ը այսօրվա արտահերթ նիստում որոշում կայացրեց «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին, հաղորդում է ՏՄՊՊՀ-մամլո ծառայությունը:

Հիմք ընդունելով նշված ապրանքային շուկայում հանձնաժողովի կատարած դիտանցումների արդյունքները, ինչպես նաեւ վերջին օրերին մամուլի հրապարակումները ձվի շուկայում տեղի ունեցող մտահոգիչ երեւույթների վերաբերյալ` ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ հարուցեց տվյալ ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից հավի ձվի իրացման գների իջեցմամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ: