4 հուլիսի 2010 - 16:46 AMT
Ալիևը խնդրել է Քլինթոնին լուծել ղարաբաղյան հիմնահարցը

ԱՄՆ պետքարոտւղար Հիլարի Քլինթոնն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Վերջինս հայտարարել է, որ ակնկալում է Վաշինգտոնի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: Քլինթոնն, իր հերթին, նշել է Ալիևի նշած խնդիրների կարևորությունը Միացյալ Նահանգների համար: Այնուհետև հանդիպումն անցել է փակ դռների հետևում: Լեռնային Ղարաբաղի խնդիրը կդառնա Քլինթոնի և Հայաստանի ղեկավարության բանակցությունների թեման Երևանում, ուր նա կժամանի Բաքվից, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

Արևելյան Եվրոպա և Կովկաս կատարած այցի ընթացքում Հիլարի Քլինթոնը եղել է Ուկրաինայում, Լեհաստանում, իսկ երկուշաբթի օրը մտադիր է այցելել Վրաստան: