5 հուլիսի 2010 - 12:47 AMT
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական էներգետիկայի հարցերով հատուկ բանագնացին

Հուլիսի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի գլխավորած պատվիրակության կազմում Երեւան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական էներգետիկայի հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգստարին:

Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջեւ տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին էներգետիկ ոլորտում հնարավոր երկկողմ համագործակցության շուրջ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: