5 հուլիսի 2010 - 12:52 AMT
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Հայաստան կատարած այցի շրջանակներում Հիլարի Քլինթոնն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: ԱՄն պետքարտուղարին ուղեկցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, Հայոց ցեղասպանության տնօրեն Հայկ Դեմոյանը: Հիլարի Քլինթոնը ծաղկեպսակ է դրել հավերժական կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Օսմանյան կայսրությունում 1915-23թթ.