5 հուլիսի 2010 - 15:15 AMT
Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի մաքսային դաշինքը ուժի մեջ կմտնի հուլիսի 6-ին

Ղազախստանում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱսՏԸ) և Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի մաքսային դաշինքի Գերագույն մարմնի նիստը, հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Աստանայի հանդիպման կարևոր արդյունքներից է փաստաթղթերի ստորագրումը, այդ թվում ՌԴ, Ղազախստանի ու Բելառուսի նախագահների հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի մաքսային դաշինքը ուժի մեջ կմտնի հուլիսի 6-ին:

ԵվրԱսՏԸ գագաթնաժողովին մասնակցել են ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ու Հայաստանի նախագահները:

Նախագահներն ամփոփել են Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի մաքսային դաշինքի Գերագույն մարմնի ձևավորման առաջին փուլի աշխատանքները: